Սև ծովից ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանն առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով նորություններ առաջիկա օրերի եղանակի մասին:

«Հայաստանն այսօր ու վաղը՝ մինչև երեկո, գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, արդյունքում սպասվում է ջերմ, առանց տեղումների եղանակ։

Վաղը՝ ուշ երեկոյան, մայիսի 29-30-ը մեր երկիրը գտնվելու է Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, քամու ուժգնացում»,- հայտնել է Սուրենյանը
https://t.me/armtimes_com

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930