Skip to main content

Արենի գյուղի տներից մեկում գազաբալոն է պայթել․ կան տուժածներ

Մայիսի 27-ին՝ ժամը 08:30-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ գազաբալոնից արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել։ Երկու անձինք միջին վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031