Գվարդիոլան պաշտոնապես լքել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնը

Խոսեպ Գվարդիոլան պաշտոնապես լքել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ անգլիական ակումբում 10 տպավորիչ մրցաշրջան անցկացնելուց հետո:

Երկուշաբթի օրը կայացել է հրաժեշտի հատուկ միջոցառում, որի ընթացքում ակումբի ղեկավարությունն ու երկրպագուները հրաժեշտ են տվել ոչ միայն Գվարդիոլային, այլև թիմում երկար տարիներ անցկացրած առանցքային ֆուտբոլիստների՝ ի դեմս Ջոն Սթոունզի և Բեռնարդու Սիլվայի:

Հուզիչ արարողությունից անմիջապես հետո իսպանացի մասնագետը չի երկարաձգել իր մնալն Անգլիայում. մարզիչն արդեն վերադարձել է հայրենիք: Սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ The Touchline էջում, արդեն իսկ հրապարակվել են Բարսելոնայի օդանավակայանում արված Գվարդիոլայի լուսանկարները:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկին աշխատած 10 տարիների ընթացքում Խոսեպ Գվարդիոլան նվաճել է անհավանական 20 տիտղոս: Իր վերջին՝ հրաժեշտի մրցաշրջանում անվանի մարզչի գլխավորությամբ «քաղաքայինները» դարձել են Անգլիայի և Անգլիական լիգայի գավաթակիրներ:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930