ՌԴ-ն և Ադրբեջանը կշարունակեն բազմակողմանի դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը և Ադրբեջանը երկուստեք տրամադրված են շարունակել աշխատանքը բազմակողմանի դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ, ներառյալ՝ Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության հիմքերի ամրապնդման ուղղությամբ։ Դրա մասին հայտարարվել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հանդիպման ժամանակ։

«Արձանագրվել է փոխադարձ տրամադրվածություն՝ շարունակելու արդյունավետ համատեղ աշխատանքը ռուս-ադրբեջանական բազմակողմանի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման, դրանց թվում՝ Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության հիմքերի ամրապնդման նպատակով:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ռուս-ադրբեջանական օրակարգի արդիական հարցերի շուրջ։ «Ճշգրտվել են ժամացույցները» առաջիկա բարձր մակարդակի շփումների վերաբերյալ։ Մանրամասն քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ներառյալ մշակութային-հումանիտար կապերի ամբողջ ծավալով վերականգնման կարևորությունը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031