Անտոնիո Կոնտեն հեռացել է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Նապոլին» վերջնականապես հրաժեշտ տվեց թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։ Նեապոլյան ակումբի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում հրապարակվել է ժպտացող մասնագետի լուսանկարը՝ «Շնորհակալություն, միստեր» գրառմամբ։

Կողմերի համագործակցության դադարեցման մասին ավելի վաղ հայտարարվել էր ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Ինչպես փոխանցում է հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը, իտալացի մասնագետը հաստատել է, որ պաշտոնը լքելու որոշումն անձամբ է կայացրել։ Կոնտեի խոսքով՝ ինքը չի կարողացել հասնել թիմային համախմբվածության և հոգնել է ակումբի շուրջ տիրող «թունավոր» մթնոլորտից։

Չնայած այս բարդություններին՝ թիմը կարողացել է մրցաշրջանն ավարտել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Հատկանշական է, որ ընդամենը մեկ տարի առաջ հենց Կոնտեն էր «Նապոլիին» առաջնորդել դեպի բաղձալի չեմպիոնական տիտղոսը։

Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս «Նապոլին» կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը։ Ներկայումս այդ պաշտոնի համար որպես գլխավոր թեկնածու շրջանառվում է «Բոլոնիան» գլխավորող Վինչենցո Իտալյանոյի անունը։ Բացի այդ, ակումբի ղեկավարությունն ուսումնասիրում է նաև Մասիմիլիանո Ալեգրիի և Անդոնի Իրաոլայի տարբերակները։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930