Փեզեշքիանը կարգադրել է վերականգնել ինտերնետի հասանելիությունը Իրանում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարգադրել է վերացնել երկրում ինտերնետի հասանելիության սահմանափակումը։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի կապի նախարարության աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա տեղեկություններով՝ նախագահի կարգադրությունը՝ «ինտերնետի հասանելիությունը վերադարձնել այն վիճակին», որը կար մինչև 2025 թվականի դեկտեմբերի վերջը — 2026 թվականի հունվարի սկիզբը, որոշ ժամանակ առաջ ուղարկվել է կապի նախարարություն։

«NetBlocks» մոնիթորինգի միջազգային ծառայության տվյալներով՝ Իրանի տարածքում ինտերնետի հասանելիությունը գրեթե ամբողջությամբ բացակայում է ավելի քան 86 օր։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930