Բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը անհրաժեշտ պայման է ցանկացած ապագա բանակցությունների քննարկման համար, Al Jazeera հեռուստաալիքին ըված հարցազրույցում հայտարարել է իրանցի պաշտոնյան։
Նա հավելել է, որ վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել, և ջանքեր են գործադրվում Թեհրանի ու Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունները հարթելու ուղղությամբ։
Դիվանագիտական գործունեության շուրջ տիրող դրական մթնոլորտը կարևոր է, սակայն դա բավարար չէ համաձայնության հասնելու համար, հեռուստաալիքը մեջբերում է իրանցի պաշտոնյայի խոսքերը։






































