Skip to main content

Իրանը բանակցությունների այս փուլում ուրանի հարցի քննարկումն անիմաստ է համարում․ Իրանի ԱԳՆ

Իրանի իշխանությունները համոզված են, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների ներկա փուլում բարձր հարստացված ուրանի հարցի քննարկումը արդյունքի չի բերելու։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Իրանում բարձր հարստացված ուրանին, մենք շատ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը։ Այս փուլում, եթե մենք ցանկանանք քննարկել այդ հարցերը, որպես կանոն, արդյունքի չենք հասնի»,- նրա խոսքերը մեջբերում է իրանական «Tasnim» գործակալությունը։

Դիվանագետը հիշեցրել է, որ կողմերն արդեն նախկինում փորձել են երկխոսություն վարել այս թեմայով, սակայն լուրջ տարաձայնությունների պատճառով չեն կարողացել համաձայնության գալ։ Բաղայիի խոսքով՝ ԱՄՆ-ն իր անտրամաբանական պահանջների պատճառով կործանել է բանակցային դիրքերը և հանցագործություն է գործել՝ հարձակվելով Իրանի վրա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031