Skip to main content

Ռոսսելխոզնադզորը ծաղիկների ներկրման սահմանափակման մասին նամակ է հղել Հայաստանի գերատեսչությանը

Ռոսսելխոզնադզորը ծաղիկների մատակարարումների սահմանափակման մասին նամակ է ուղարկել Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին: Այս մասին լրագրողներին հայտնել են գերատեսչությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ իր գերատեսչությունը Ռոսսելխոզնադզորից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել Ռուսաստան հայկական ծաղկային արտադրանքի ներկրման սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ:

«Նշված նամակը պաշտոնապես ուղարկվել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին։ Տեղեկացնում ենք նաև, որ Ռոսսելխոզնադզորը փոխգործակցում է Հանրապետության իրավասու մարմնի հետ»,- հայտնել են Ռոսսելխոզնադզորից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031