Ինչ է սպասվում հանրությանը Մայիսի 28-ի զորահանդեսին. մեկնաբանում է պաշտպանության նախարարը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հանրապետության օրը՝ Մայիսի 18-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսին։

Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է հարցին, թե ինչ է սպասվում հանրությանը մայիսի 28-ին։

«Հանրությանը ներկայացվելու է այն, ինչ տարիներ շարունակ թաքցրել ենք, քողարկել ենք, չենք խոսել դրա մասին, համեստորեն լռել ենք։ Հիմա պիտի հանրությանը ներկայացնենք որպես հաշվետվություն, թե ինչ ենք արել վերջին 4 տարիների ընթացքում»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Զորահանդեսը կկայանա մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում, և կմեկնարկի ժամը 10։00-ին։ 

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930