Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են քննարկել 14 կետից բաղկացած առաջարկը․ Բաղայի

Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը Թեհրանի առաջարկի հիման վրա հակամարտության կարգավորման հարցով։ Մտքերի փոխանակումը տեղի է ունենում Իրանի՝ 14 կետից բաղկացած առաջարկի տեքստի հիման վրա։

Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Ըստ գործակալության տվյալների՝ տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։

Մայիսի 18-ին Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Պակիստանը ԱՄՆ-ին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նոր առաջարկը, որը բաղկացած է 14 կետից։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930