Skip to main content

Թրամփը հայտարարել է, որ Կուբայի նկատմամբ լարվածության սրացում չի սպասվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբայի նկատմամբ լարվածության սրացում չի լինի։ Դրա մասին նա ասել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Երբ թղթակիցը հարցրել է՝ արդյոք պետք է սպասել իրավիճակի սրման, Թրամփը ճշտել է՝ «Կուբայի՞ հետ», և հաստատումից հետո պատասխանել. «Ո՛չ։ լարվածության սրացում չի լինի։ Ես չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա»։

Մեկնաբանելով Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դեմ ներկայացված մեղադրանքները՝ ԱՄՆ նախագահը տեղի ունեցողն անվանել է «շատ կարևոր պահ»։ Ըստ նրա՝ Կուբայի հարցը մեծ նշանակություն ունի ոչ միայն ծագումով կուբացի ամերիկացիների, այլև նրանց համար, ովքեր լքել են կղզին և գուցե ցանկանան վերադառնալ այնտեղ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031