Skip to main content

ԱՄՆ-ը չի մեղմացնի պատժամիջnցներն Իրանի դեմ մինչև գործարքի կնքումը. Թրամփ

Վաշինգտոնը չի նախատեսում մեղմացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները մինչև երկկողմ գործարքի կնքումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ոչ մի զիջման չեմ գնա, քանի դեռ նրանք համաձայնագիր չեն ստորագրել»,- ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայում։

«Ո՛չ, մենք ոչինչ չենք առաջարկել»,- հավելել է Թրամփը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Tasnim գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը համաձայնել է Իրանի հետ բանակցությունների ժամանակահատվածում կասեցնել իրանական նավթի դեմ պատժամիջոցների գործողությունը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031