Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին ԱՄՆ-ում uպանnւթյան մեղադրանք է առաջադրվել

Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյին Միացյալ Նահանգներում հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել 1996 թվականին խոցված ինքնաթիռների միջադեպի պատճառով, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։

«Այս մեղադրական եզրակացությունը Կուբայի կոմունիստական ղեկավարության վրա ճնշման էսկալացիայի մի մասն է»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։

Այն մասին, որ ԱՄՆ-ն ծրագրում է մեղադրանք առաջադրել 94-ամյա Ռաուլ Կաստրոյին, ավելի վաղ անանունության պայմանով հայտնել էր ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը։ Մեղադրանքները կապված են 1996 թվականի միջադեպի հետ, երբ կուբացի զինվորականները խոցեցին «Brothers to the Rescue» հումանիտար կազմակերպության երկու ինքնաթիռ։ Oդանավում գտնվող չորս մարդիկ զոհվեցին։

«Brothers to the Rescue»-ն կուբացի վտարանդիների կազմակերպություն է, որն ստեղծվել է 1991 թվականին ԱՄՆ-ում և բազավորված էր Մայամիում։ Խումբը զբաղվում էր Ֆլորիդայի նեղուցի վրայով պարեկային թռիչքներով՝ փնտրելով և փրկելով ինքնաշեն նավակներով տեղաշարժվող կուբացի միգրանտներին։ Ավելի ուշ նրա գործունեությունն ընդգծված քաղաքական բնույթ ստացավ և ներառում էր հակակառավարական ակցիաներ ընդդեմ Կուբայի ղեկավարության։

Կազմակերպությունը դադարեցրեց իր գոյությունը 1996 թվականի փետրվարի 24-ի միջադեպից հետո, երբ Կուբայի ռազմաօդային ուժերը խոցեցին նրա երկու ինքնաթիռները։

Մեղադրական եզրակացությունը դարձել է Թրամփի վարչակազմի ավելի լայն քաղաքականության մի մասը, որն ավելի վաղ կոչ էր արել ռեժիմի փոփոխություն իրականացնել Կուբայում, ասվում է գործակալության հրապարակման մեջ։

«Ամերիկան չի հանդուրժի վտարանդի պետություն, որն ապաստան է տալիս թշնամական ռազմական, հետախուզական և ահաբեկչական գործողություններին՝ ամերիկյան տարածքից ընդամենը 90 մղոն հեռավորության վրա»,- ասվում էր Թրամփի՝ ավելի վաղ հրապարակված գրավոր արձանագրության մեջ։

Կուբայի վրա ճնշումն ուժեղացել է Վենեսուելայում հունվարյան իրադարձություններից հետո, երբ ԱՄՆ զինվորականները տապալեցին հանրապետության առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին։ Վենեսուելան կղզու առանցքային գործընկերներից մեկն էր։

Դրանից հետո Վաշինգտոնը Կուբան հայտարարեց սպառնալիք և հայտնեց լրացուցիչ մաքսատուրքերի մասին այն երկրների համար, որոնք նրան նավթ են մատակարարում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031