Երևանը չի լսում Արևմուտքի նպատակների վերաբերյալ ՌԴ նախազգուշացումներին. Գալուզին

Ռուսաստանը զգում է, որ Հայաստանի ղեկավարությունը տրամադրվածություն չի ցուցաբերում՝ անսալու Արևմուտքի նպատակների վերաբերյալ նախազգուշացումներին, որը ցանկանում է օգտագործել այդ երկիրը ԵՄ անհեռանկարային քաղաքականության իրականացման մեջ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը զգում է, որ հայկական իշխանությունները հակվածություն չեն ցուցաբերում՝ լսելու ՌԴ նախազգուշացումներն այն մասին, որ Արևմուտքի, այդ թվում՝ Մոսկվայի նկատմամբ բացահայտ թշնամական քաղաքականություն վարող ԵՄ-ի իրական նպատակն է՝ օգտագործել Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի, օգտագործել հանրապետությունը արևմտյան երկրների, առաջին հերթին՝ Եվրամիության զուր և անհեռանկարային քաղաքականության իրականացման գործում, որն ուղղված է ՌԴ-ին հանրահայտ ռազմավարական պարտություն հասցնելուն։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930