Նախ բոլորը նիկոլական կվերադառնան կղզուց․ Գառնիկ Դանիելյանին կվերցնեմ․ նա հաճելի մարդ է․ Ալեն Սիմոնյանն այն հարցին, թե որ ընդդիմադիր գործչին իր հետ կվերցնի 1 տարի անմարդաբնակ կղզում ապրելու համար

Գառնիկ Դանիելյանին կվերցնեմ․ անկախ ամեն ինչից նա հաճելի մարդ է։ Այս մասին Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ ընդդիմադիր ընկեր կվերցնի իր հետ 1 տարի անմարդաբնակ կղզում ապրելու դեպքում։

«Այնքան մարդ կա։ Նենց չի որ դժվար է ասել։ Բոլորի հետ էլ հետաքրքիր կլինի, նախ բոլորը նիկոլական կվերադառնան կղզուց, ում էլ վերցնեմ։ Գառնիկ Դանիելյանին կվերցնեմ։ Նա դաշնակցության ներկայացուցիչ է։ Հետաքրքիր կանցնի իր հետ, նա անկախ ամեն ինչից հաճելի մարդ է։ Իր հետ հաճելի կլինի»,-ասել է Սիմոնյանը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930