Skip to main content

Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելովմայիսի 19-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում։

Նախարար Բուդրիսի խնդրանքով փոխվարչապետը խոսել է նաև տարածաշրջանային կապակցվածության օրակարգի, Հայաստանի կայուն զարգացման ու խաղաղության տեսլականի մասին։

ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ոլորտային համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել՝ կիսվելու իրենց կուտակած փորձով։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031