Կատալոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Mango-ի հիմնադիր Իսակ Անդիկի որդուն՝ հոր uպանnւթյան կասկածանքով

Կատալոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Ջոնաթան Անդիկին՝ հոր՝ Mango հագուստի խանութների սրահների ցանցի հիմնադիր Իսակ Անդիկի սպանության կասկածանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Իսակ Անդիկը մահացել է 2024 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Բարսելոնայում ժայռից ընկնելու հետևանքով։ Այդ օրը նա զբոսնում էր որդու հետ, ով դարձել է ողբերգության միակ վկան։

Մի քանի շաբաթ անց գործարարի մահվան գործը փակվել էր, սակայն 2025 թվականի մարտին Մարտորել քաղաքի դատարանը վերսկսել է հետաքննությունը։

Ոստիկանության մոտ կասկածներ են առաջացրել մահացածի ժառանգորդի հակասական ցուցմունքները։

Պարզվել է նաև, որ լեռներ մեկնելուց առաջ նա խնդրել է հոր թիկնապահին իրենց մենակ թողնել։ Բացի այդ, Ջոնաթան Անդիկի ընկերուհին՝ գոլֆիստ Էստեֆանիա Կնուտը, հայտարարել է, որ նա հոր հետ ունեցել է լարված հարաբերություններ։

Իսակ Անդիկը Mango ընկերությունը հիմնադրել է եղբոր՝ Նահմանի հետ 1984 թվականին։ 2023 թվականի տվյալներով՝ ընկերության հասույթը կազմել է 3,1 միլիարդ եվրո։

Անդիկի կարողությունը գնահատվում էր 4,5 միլիարդ դոլար։ Նա ընդգրկված էր Իսպանիայի ամենահարուստ մարդկանց լավագույն հնգյակում:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930