Skip to main content

Կոչ ենք անում միջազգային հանրությանը վերջապես միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ․ Էրդողան

Իսրայելը կառավարվում է ֆաշիստական ​​մտածելակերպով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Այսօր մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես է Իսրայելը կառավարվում ֆաշիստական ​​մտածելակերպով։

Իսրայելական ուժերը հարձակվեցին Գազա մարդասիրական օգնություն հասցնող «Գլոբալ համերաշխության նավատորմի» վրա, և դա արեցին միջազգային ջրերում։

Ես խստորեն դատապարտում եմ քառասուն տարբեր երկրների քաղաքացիներից բաղկացած նավատորմի ուղևորների նկատմամբ ծովահենության և ավազակության այս ակտը։ Այսօր ես կրկին վերահաստատում եմ Թուրքիայի աջակցությունը Գազայի ժողովրդին և նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում Գազային։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերջապես միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ, որոնք անտեսում են միջազգային իրավունքն ու նորմերը»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031