Ղարաբաղյան կլանի թալանչինե՛ր, դուք կապ չեք ունեցել ո՛չ ղարաբաղցու, ո՛չ հայաստանաբնակ անձի հոգսի հետ. Ավանեսյան

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում դիմակավորված ու զինված անձինք Ղարաբաղի բարբառով սպառնում են ՀՀ վարչապետի հետ հաշվեհարդար տեսնել, ոչնչացնել ու վերացնել նրան՝ իբր պաշտպանելու համար Ղարաբաղի գոյությունը:

Տեսանյութում չկան անուններ, չեն երևում դեմքեր, որովհետև բոլորը դիմակավորված են:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով օրվա ընթացքում տեղի ունեցածին ու խոսելով նաև Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ վարչապետի ու մի կնոջ միջև եղած ընդհարման մասին, որի ընթացքում կինը խոսում էր Ղարաբաղում հերոսաբար կռված բարձրաստիճան սպաներից:

«Ղարաբաղյան կլանի թալանչինե՛ր, դուք կապ չեք ունեցել և չունեք ո՛չ ղարաբաղցու, ո՛չ հայաստանաբնակ քաղաքացու իրական հոգսի հետ:

Հերի՛ք է ուրիշի երեխաների հաշվին ձեզ համար կապիտալ կուտակեք: Չի ստացվելու: Սադրիչ ուղարկելն էլ հատկապես կնոջ տեսքով, մեղմ ասած, սիրուն չէ»,- ասել է Ավանեսյանը:

Սպառնալիքներին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով համարժեք պատասխան:

«Ա՛յ փսլինքներ, մասկեքներդ հանեք, համբալնե՛ր, մասկեքներդ հատ-հատ հանելու եմ ու մտցնեմ համապատասխան տեղը: Գիտե՞ք՝ ինչի են մասկեքով, որովհետև որ հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն տակները լցրած, փախած, մեր զինվորներին մենակ թողած փսլինքներն են: Եկել են Հայաստանում մասկա-ավտոմատ են խաղում, չոքցնելու եմ ձեզ»,- ասել է վարչապետը՝ խորհուրդ տալով դիմակները հանել ու կամավոր ներկայանալ:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930