ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են

Արդյո՞ք կփոխվի հաշվառման հասցեն, եթե անձը դիմում ներկայացնի ընտրություններին իր նախընտրած վայրում հաշվառվելու համար։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից NEWS.am–ին տեղեկացնում են, որ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և գտնվելու կամ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացնելը չի փոխում հաշվառումը։ Այդ փոփոխությունն ուժի մեջ է միայն ընտրության օրը՝ հունիսի 7-ին։

ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են՝ սպասարկելու բացառապես 2026 թվականի ԱԺ ընտրությունների քվեարկությանն առնչվող գործարքները։

Նշենք, որ հունիսի 7–ին տեղի են ունենալու խորհրդարանական հերթական ընտրությունները, որոնց մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031