ՄԼՍ. Մեսսիի 910-րդ գոլն ու «Ինտեր Մայամիի» սպասված հաղթանակը նոր մարզադաշտում

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Պորտլենդ Թիմբերսի» նկատմամբ:

Հանդիպման հերոսը կրկին Լիոնել Մեսսին էր, որը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ խփելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 910-րդ գնդակը, իսկ տանտերերի կազմում մյուս գոլն իր ակտիվում գրանցեց Հերման Բերտերամեն:

Հատկանշական է, որ սա ֆլորիդյան ակումբի առաջին հաղթանակն էր նորակառույց «Nu Stadium» մարզադաշտում, որին հասնելու համար պահանջվեց հինգ հանդիպում. նախորդ չորս խաղերում թիմը երեք ոչ-ոքի էր խաղացել («Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի», «Նյու Յորք Ռեդ Բուլզի» և «Օսթինի» հետ) ու կրել մեկ պարտություն («Օռլանդո Սիթիից»):

Ավելին, արգենտինացի հարձակվողը մայիսյան չորս հանդիպումներում արդեն իսկ իր ակտիվում գրանցել է 10 արդյունավետ գործողություն՝ 5 գոլ և 5 գոլային փոխանցում՝ նախկինում աչքի ընկնելով նաև «Օռլանդո Սիթիի» (1+1), «Տորոնտոյի» (1+2) և «Ցինցինատիի» (2+1) դեմ կայացած խաղերում:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930