Իսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ պատնեշին

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Շահեն Հ․-ն, իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհին տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ հատվածին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930