Skip to main content

Կալիֆոռնիայում վարորդը մխրճվել է մի քանի ավտոմեքենաների մեջ և բախվել հետիոտների ամբոխին. երեք մարդ է զոհվել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում շաբաթ ուշ երեկոյան վարորդը բախվել է մի քանի ավտոմեքենաների և հետիոտների, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտնում է NBC News-ը։

Պաշտոնապես հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել երեկոյան մոտ ժամը 11-ին։ Օքլենդի հրշեջ ծառայության տվյալներով, երեք մարդ մահացել է դեպքի վայրում, ևս հինգը վիրավորվել են։ Տուժածներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Վթարին մասնակցած վարորդը նույնպես վիրավորվել է, թեև պաշտոնյաները նրա վնասվածքները բնութագրել են աննշան։ Դեպքի պատճառը հայտնի չէ։ Պաշտոնյաների հավաստմամբ, վթարի հետաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031