Մենք հունիսի 8-ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան

Մենք հունիսի 8-ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց։ Հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի հերթական օրը մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պետությունը չի կարող միջամտել մարդկանց խղճի և դավանանքի ազատությանը, ինչպես նաև եկեղեցու ներքին գործերին։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ոտնահարել է այդ հիմնարար ազատությունները և թույլ տվել միջամտություն Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին։

«Պետությունը պարտավոր է վերադառնալ սահմանադրականության, փոխադարձ հարգանքի և ինստիտուցիոնալ հավասարակշռության սկզբունքներին»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031