Վանաձորում պետք է լուծենք կանանց աշխատատեղերի խնդիրը. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Լոռու մարզի բնակիչների հետ ժամանակ նշել է, որ վաղուց է, ինչ ուսումնասիրում են, թե ինչպես կարելի է վերականգնել Վանաձորի կորցրած արտադրական պոտենցիալը։

«Մեր գլխավոր նպատակը աշխատատեղերի ստեղծումն է, հատկապես՝ կանանց համար։ Տղամարդիկ ինչ-որ կերպ աշխատանք կգտնեն՝ լավ թե վատ, բարձր վարձատրվող թե ոչ, բայց կանանց զբաղվածության հարցն իսկապես լուրջ խնդիր է։

Տաշիրում մենք այդ խնդիրը մեծ մասամբ լուծել ենք, իսկ Վանաձորում դեռ պետք է մեծացնենք ու ուժեղացնենք հնարավորությունները։

Միևնույն ժամանակ, մենք ունենք զարգացման շատ լավ ներուժ։ Վանաձորը գտնվում է և Վրաստանի, և Ռուսաստանի ճանապարհների մոտ, ինչը մեծ առավելություն է։ Մեր տարածաշրջանում արտադրված ապրանքները կարող են շատ ավելի արագ հասնել շուկաներ, քան, օրինակ, Սյունիքից կամ այլ մարզերից։

Այդ առավելությունն իսկապես ունենք, բայց, ցավոք, մինչ օրս այն լիարժեք չի օգտագործվել»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930