Հայաստանում գինու համտես-մրցույթ կանցկացվի

Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը (Concours Mondial de Bruxelles): Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Համտես-մրցույթի շրջանակներում Հայաստան են ժամանելու գինու շուրջ 400 միջազգային փորձագետներ, լրագրողներ, սոմելիեներ, գնորդներ և այլն։

Համտեսվելու է 65 երկրից ներկայացված շուրջ 8000 տեսակ գինի։ Մրցույթին կհաջորդի միջազգային շուրջ 30 լրագրողների մեդիատուրը։ Մայիսի 21-ին՝ ժամը 09։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա համտեսի բացման պաշտոնական արարողությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930