ՀՀ-ում Իրանի դեսպանությունն արձագանքել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։
«Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել: Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին»,- ասված է ՀՀ-ում Իրանի դեսպանության X-ի էջում։
Հիշեցնենք,, որ Իսրայելի Kan 11 պետական հեռուստաալիքը Հայաստանն ու Ադրբեջանը նույն դրոշի ներքո է ներկայացրել մրցույթի կիսաեզրափակիչի հեռարձակման ժամանակ։





































