«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորված տղամարդու մարմինը

Մայիսի 14-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» բանտի խցերից մեկում կախված դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ,պարզվել է, որ նշված բանտի 1-ին հարկի 2-րդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է կալանավոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Մհեր Ղ․-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մհեր Ղ․-ն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) հատկանիշներով։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930