Ադրբեջանում ճաղերի հետևում առնվազն 328 քաղբանտարկյալ կա

Ադրբեջանի բանտերում 2026 թվականի մայիսի 13-ի դրությամբ առնվազն 328 քաղաքական բանտարկյալ կա․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զեկույցը կազմել է «Ադրբեջանի քաղբանտարկյալներին ազատություն» միությունը։

«1993 թվականին ՊԱԿ-ի (КГБ) նախկին գեներալ Հեյդար Ալիևի՝ Ադրբեջանում իշխանության գալուց հետո երկրում սկսվեցին քաղաքական բռնաճնշումներ։ 2003 թվականին հորը փոխարինեց որդին՝ Իլհամ Ալիևը, և այլախոհների նկատմամբ հալածանքները ստացան համակարգային բնույթ։ Ադրբեջանի իրավապաշտպանները պարբերաբար կազմում են «խղճի բանտարկյալների» և քաղաքական բանտարկյալների ցուցակներ»,- ասվում է զեկույցում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031