Ուկրաինայի զինվшծ ուժերը հիմա վերադարձնում են ավելի շատ տարածք, քան կորցնում են․ CNN

Ուկրաինայում ռուսական հաղթանակների դարաշրջանն ավարտվել է, այս մասին գրել է CNN-ը՝ նշելով, որ Ուկրաինայի զինված ուժերը հիմա վերադարձնում են ավելի շատ տարածք, քան կորցնում են։

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ ապրիլին, երկար ժամանակ անց առաջին անգամ, ուկրաինական ուժերը ազատագրել են ավելի շատ տարածք, քան ռուսները կարողացել են գրավել։

Դրա հիմնական պատճառներից մեկը Ուկրաինայի զինված ուժերի առավելությունն է անօդաչու թռչող սարքերի օգտագործման հարցում։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ավելի ու ավելի են ոչնչացնում Ռուսաստանի զինված ուժերի պահեստները, հրամանատարական կետերը և լոգիստիկան։

«Մեզ հաջողվել է շրջել իրավիճակը»,-ասել է «Լազարի խումբ» ստորաբաժանման ուկրաինացի սպա Կիրիլ Բոնդարենկոն։

Ինչպես նշում է CNN-ը, Ուկրաինան, հնարավոր է, դեռ չի հաղթում պատերազմում, բայց Ռուսաստանը կորցնում է շատ ավելին, քան Կիևը հայտարարում է։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031