«Ձեզ Գարեգին Նժդեհ 2-րդ մականունն են տալու», «հարձակվելու են ձեզ վրա, սենց բան մի ասեք». Փաշինյանը՝ քաղաքացուն

Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մի մասը քարոզարշավը շարունակում են Երևանում:

Այս անգամ շրջայցերը Աջափնյակ վարչական շրջանում են:

ՀՀ վարչապետը շրջում է թաղամասերով, զրուցում քաղաքացիների հետ, նրանց հետ խոսում նախորդ տարիներին կատարված աշխատանքներից ու սպասվող ծրագրերից:

«Ես ուզում եմ ասել, որ պատմությունը Ձեզ Գարեգին Նժդեհ 2-րդ մականունն է տալու»։

Աջափնյակում քարոզարշավի ժամանակ մի կին այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Սենց բան մի՛ ասեք, հիմա Հանրապետականները հարձակվելու են ձեզ վրա»,- պատասխանել է Փաշինյանը։

Նա նաև անդրադարձել է Մակրոնի հետ հանդիպմանը:

«Մակրոնի հետ պետական բաժակաճառը հրապարակվե՞լ է, այո, խոր ապրումներ կար իմ մեջ, դուք ճիշտ նկարագրեցիք»,- նշել է Փաշինյանը:

Անդրադառնալով քաղաքացու հիշատակած ճանապարհների քանդված լինելու ու կրպակներին ջուր ու հոսանք մատակարարելու թեմային՝ Փաշինյանն ասել է՝ «վերքերիս աղ մի՛ լցրեք»:

«Մեծ պրոբլեմ է, նույնիսկ տեղ կա, որ մայրուղու վրա է դա արվում, տուգանքներ լինում են տենց դեպքերում, բայց արդեն քանդած է լինում: Հիմա աշխատելու ենք մեր ասֆալտ արած տեղերում ենթակառուցվածքները գույքագրենք, որ քանդելու կարիք չլինի»:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031