Ձայն ստանալու համար դիմում են ամեն տեսակ անբարոյական միջոցի. Գորիսում ադրբեջանական ներդրում երբեք չի եղել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի կեղծ պնդումներին:

«Ազգությամբ հայ և Հայաստանի քաղաքացի, « Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն հայտարարել է, որ Գորիս քաղաքի Սալ-քար թաղամասի բազմաբնակարան շենքերը կառուցվել են Ադրբեջանի միջոցներով, ադրբեջանցիների համար: Երբեք նման ակնհայտ ստին չէի անդրադառնա, եթե չլիներ մեր հայրենակիցների, մասնավորապես գորիսեցիների զայրույթը:

Պետք է փաստել, որ ԽՍՀՄ-ում հանրապետությունները լիարժեք, ինքնուրույն ֆինանսական սուբյեկտներ չէին։

Համակարգը կառուցված էր ոչ թե «հանրապետություն → այլ հանրապետություն» ուղղակի փոխանցումների, այլ կենտրոնացված վերաբաշխման վրա։
Խոշոր շինարարությունը հիմնականում ֆինանսավորվում էր համամիութենական պլանով՝ Գոսպլան-ի և միութենական նախարարությունների միջոցով։
Այսինքն, Սովետական Ադրբեջանը չէր կարող ներդրում կատարել Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում բազմաբնակարան խոշոր շինարարության մեջ:

Բացի այդ, եթե մի պահ հավատանք պատգամավորի թեկնածուի ստին, թե Ադրբեջանն է ֆինանսավորել Գորիսի բազմաբնակարան շենքերի կառուցումը, ապա պետք է որ դա միակ դեպքը չլիներ, Ադրբեջանը պետք է որ ֆինանսավորած լիներ Հայաստանի շատ ու շատ բնակավայրերի շինարարություններ, ինչը գոյություն չունի:

Բայց այս ամբողջ պատմության մեջ ամենավատն այդ կնոջ կողմից սուտը հրամցնելը չէ. ամենավատը նա է, որ մեր ընտրողներին մոլորեցնելու և ձայներ ստանալու համար դիմում են ամեն տեսակ անբարոյական միջոցների: Ես սա որակում եմ որպես անբարոյական արարք, որովհետև այդ կնոջ հրապարակումը կարդում են նաև ադրբեջանցիները և հաստատ մի օր սա ներկայացնելու են որպես փաստ, առաջ բերեն խոսութը, թե Ադրբեջանը Հայաստանում թաղամասեր է կառուցել ադրբեջանցիների համար, ու սրանից կբխեն ևս շատ ու շատ խեղաթյուրված և Ադրբեջանի համար ձեռնտու թեզեր, որոնք, իհարկե, կվնասեն մեր պետության շահերին:

Մենք իրավունք չունենք մեր երկրի և քաղաքի պատմությունը աղավաղել: Գորիսը կառուցվել է գորիսեցիների աշխատանքով, Հայաստանի ժողովրդի ուժով:
Գորիսում ադրբեջանական ներդրում չի եղել երբեք»,- գրել է Խաչատրյանը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031