Չեմպիոնների լիգայի մրցավարը կսպասարկի Հայաստանի գավաթի եզրափակիչը

Վաղը` մայիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը։

Գավաթի համար կպայքարեն «Նոան» և «Ուրարտուն»։

Հանդիպումը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը։ Մրցավարը Էրիկ Լամբրեխտսն է, նրա օգնականներն են Մաթիաս Հիլարտն ու Ջոկ Դե Վեիրդտը։ 41-ամյա մրցավարը ընթացիկ մրցաշրջանում արդեն հասցիել է սպասարկել Չեմպիոնների լիգայի չորս և Եվրոպա լիգայի երեք հանդիպում։

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կմեկնարկի ժամը 19:00-ին։ Մուտքն ազատ է։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031