Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր — 2026» բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են բազմազգ հատուկ նշանակության ուժերի «Տրոյական հետքեր 2026» զորավարժությունները:

Մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ռումինիայի զինծառայողներ, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

««Տրոյական հետքեր 2026» վարժանքներն անցկացվում են Արևելյան Եվրոպայի երկրներում և միաժամանակ Վրաստանում՝ «Սև ծովի դարպաս 2026» անվամբ: Վրաստանում կանցկացվեն ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային գործողություններ», — հաղորդում է նախարարությունը։

Սա չորրորդ անգամն է, որ Վրաստանը հյուրընկալում է «Տրոյական հետքեր» բազմազգ զորավարժությունները:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031