Skip to main content

Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի տարանցումը Հորմուզի նեղուցով դեպի Մերձավոր Արևելքի ռազմաբազաներ․ Իրանի ԶՈւ ներկայացուցիչ

Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի տարանցումը Հորմուզի նեղուցով դեպի Մերձավոր Արևելքի ռազմաբազաներ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։

«Այսուհետ մենք թույլ չենք տալու, որ ամերիկյան զենքը անցնի Հորմուզի նեղուցով և հասնի տարածաշրջանում տեղակայված բազաներ»,- նրա խոսքերն է մեջբերել իրանական Press TV-ն։

Իրանի բանակի ներկայացուցիչը նշել է նաև, որ Հորմուզի արևմտյան հատվածը վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, արևելյան հատվածը՝ Իրանի բանակի կողմից, և՛ ԻՀՊԿ-ն, և՛ բանակը համակարգված են գործում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031