Skip to main content

Գագիկ Ծառուկյանի փեսայի առանձնատունը էլ իրենը չէ, հիմա ձերն է. վարչապետը՝ ժողովրդին․ տեսանյութ

«2018 թվականից հետո ՀՀ պետական բյուջե մտել է լրացուցիչ 6,6 միլիարդ դոլար, որը հեղափոխությունից առաջ մտնում էր կոնկրետ անձանց գրպանները»։

Այս մասին Արագածոտնում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով մասնավոր օրինակների, թալանի վերադարձի գործընթացի մասին։

Փաշինյանը, խոսելով նաև Ծառուկյանի փեսային բռնագանձման մասին, ասել է․

«Գագիկ Ծառուկյանի փեսայի առանձնատունը էլ իրենը չէ, հիմա ձերն է, ժողովո՛ւրդ»։

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից բռնագանձված առանձնատան, հողամասի և բաժնետոմսերի նկատմամբ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031