Ընդդիմությունը ընտրակաշառքը խոստանում է տալ ընտրություններից հետո. «գցելու են» ու չտան

Ընդդիմությունը ընտրակաշառքը խոստանում է տալ ընտրություններից հետո. «գցելու են» ու չտան:

Մեր խմբագրություն զանգահարած քաղաքացին մեզ տեղեկացրեց, որ իրենց գյուղում նախկին մի պաշտոնյա կաշառքի փոխարեն կաշառքի խոստումներ է բաժանում, ասում է. «Ձեզ ցուցակագրեմ, անձնագրի սերիան գրեմ, գնացեք ընտրեք, ընտրություններից հետո կտամ փողը, մի 100-200 հազար հաստատ կտամ»։

Սա ակնհայտ է դարձնում, որ ընդդիմությունը հերթական անգամ որոշել է «գցել» քաղաքացիներին այս անգամ նույնիսկ ընտրակաշառք բաժանելու գործում։ Եթե առաջ սխեման պարզ էր՝ ընտրակաշառքը վերցնում ես, ու հնարավոր է դրա համար 7 տարի բանտ գնաս վերցրածդ մի քանի հազար դրամի համար, ապա հիմա սրան գումարվում է նաև այն ռիսկը, որ ընտրակաշառատուն ուղղակի «գցելու» է ու փողը չի տալու։

Պատկերացրեք միայն, թե հանուն ինչի՞ պիտի պարտված ընդդիմության ներկայացուցիչները ընտրություններից հետո հետամուտ լինեն իրենց տված ձայների դիմաց վճարելու ու էլի բռնվելու և բանտ գնալու։ Ոչ, նրանք պարզապես «գցելու են» քաղաքացիներին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031