Skip to main content

Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար․ Fars

Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ պայմանները ներառում են՝ պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում, Իրանի դեմ պատժամիջոցների վերացում, իրանական սառեցված ակտիվների ազատում, պատերազմի պատճառած վնասների փոխհատուցում, Իրանի ինքնիշխանության ճանաչում Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են անցկացրել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, սակայն դրանք արդյունք չեն տվել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031