Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։

Նիստի արդյունքներով վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ Նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031