Թրամփը խոսել է Մեծ Բրիտանիայի, Քուվեյթի եւ Թուրքիայի ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանի դեմ գրոհի ֆոնին, հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Քուվեյթի եւ Թուրքիայի ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

«Նախագահ Թրամփը հենց նոր հեռախոսազրույց ունեցավ Մեծ Բրիտանիայի, Քուվեյթի եւ Թուրքիայի ղեկավարների հետ»,- գրել է նա X սոցցանցում։

Իսրայելը Իրանին հարվածել է փետրվարի 28-ի առավոտյան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս հայտնել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություն սկսելու մասին։ Խոցվել են ռազմական օբյեկտներ Իրանի արեւմուտքում, երկրի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաեւ Մինաբ քաղաքի տարրական դպրոցը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930