Ես չեմ լինելու ոչ մի ցուցակում, չեմ լինելու հաջորդ խորհրդարանում. Գեղամ Նազարյան

Ես ոչ մի ցուցակում չեմ լինելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը դուրս է եկել «Հայաստան» խմբակցությունից։

Հստակեցմանը, թե մտադիր չէ՞ նորից պատգամավոր դառնալ, Նազարյանը պատասխանեց. «Չեմ լինելու նաև հաջորդ խորհրդարանում»։

Նշենք, որ Գեղամ Նազարյանը պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով, սակայն որոշ ժամանակ անց հեռացել է խմբակցությունից և մի շարք հարցերում պաշտպանել իշխանությունների տեսակետները։

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ նա կարող է հայտնվել ՔՊ ցուցակում, սակայն ինքը Նազարյանը բազմիցս հերքել է այդ տեղեկությունները։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930