Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցուն

Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հիմնական դպրոցներից մեկի միջանցքում վայր ընկնելու հետևանքով «Ուսահոդի գլխիկի կոտրվածք» ախտորոշմամբ «Նոր Նորք» առողջության կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Փ․-ն է, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում գնդակով խաղալիս ոտքը սայթաքել և վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածք։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում սակայն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում Դ. Փ․-ն մարմնական վնասվածքը ստացել է Երևանի բնակիչներ 11-ամյա Ա․ Բ․-ի, 11-ամյա Ս․ Մ․-ի և 11-ամյա Դ․ Մ․-ի կողմից հրելու և վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728