Skip to main content

Ուտե՞լ աղի բլիթ, թե՞ չուտել. Հոգևորականի պարզաբանումը

Ուտե՞լ աղի բլիթ, թե՞ չուտել. Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ներկայացնում է՝ Հայոց եկեղեցում աղի բլիթի օրհնության ծիսակարգ չկա։

Հայր Սուրբը նշում է՝ այս ավանդույթը Սուրբ Սարգսի տոնի ժողովրդական սովորույթներից է, ուստի՝ դրա մեջ աստվածաբանական խորը իմաստ կամ հոգևոր նշանակություն փնտրելը պարապ զբաղմունք է։

Հայր Զաքարիան խորհուրդ է տալիս գնալ Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցի, մասնակցել պատարագի ու օրհնություն ստանալ։

«Սիրեք ու սիրված եղեք»,- հավելել է Հայր Սուրբը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930