Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնություններում Վենետիկի հանձնաժողովի ներդրումը․ Միրզոյանը՝ Կարպատիային

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարպատիայի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մարտա Կարպատիային Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Վենետիկի հանձնաժողովի հետ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է ժողովրդավարության համար ներկայիս բարդ պայմաններում իրավունքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանուր առմամբ իրավական բարեփոխումների ուղղությամբ ձևավորված ակտիվ համագործակցությունը։

Նախարար Միրզոյանն ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի շրջանակներում Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնությունների առնչությամբ հանձնաժողովի ներդրումը, որն արտահայտվում է խորհրդատվական կարծքիներում։ Անդրադարձ է կատարվել թվային հարթակների զարգացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման նպատակով արդյունավետ մեխանիզմերի մշակման, իրացման կարևորությանը։ Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031