Թրամփը հայտարարել է, որ տուրքեր կսահմանի Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրի հետ անհամաձայն երկրների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք համաձայն չեն Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի պահանջների հետ։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։

«Ես կարող եմ տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք համաձայն չեն, քանի որ Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել», — ասել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

- Այս թեմայով -