Հայաստանը որևէ քայլ չի արել ու չի անի Իրանի դեմ․ Ալեն Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և նմանատիպ գործընթացների մեջ ներառված չի լինելու»։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամիի հայտարարությանն այն մասին, որ Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը մտահոգիչ էր համարել այն հանգամանքը, որ մի խումբ անձինք բողոքի ակցիաներ են իրականացնում Իրանի դեսպանության շենքի առջև։

Խալիլ Շիրգոլամին նաև մտահոգություն էր հայտնել, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել TRIPP–ն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Այդ առնչությամբ Ալեն Սիմոնյանն այսօր նշեց․

«Ինչ վերաբերում է TRIPP-Ին, դա նաև մեծ տնտեսական հնարավորությունների է ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների՝ այդ թվում Իրանի համար։ ԻՆչ վերաբերում է մտահոգություններին, կարծում եմ՝ Իրանում առկա լարվածության հանգուցալուծումից հետո նրանք ավելի հստակ կտեսնես, որ նման բան գոյություն չունի»։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ դեռևս հանդիպում չի ունեցել։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031