ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը առաջարկում է ժողովրդագրական խնդիրները լուծել հայրենադարձության միջոցով։
Հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սինանյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությանը հարկավոր է ավելի լայնածավալ հայրենադարձություն: Չնշելով կոնկրետ թվեր՝ Սինանյանը վստահություն է հայտնել, որ թեև Սփյուռքի մեծ մասը չի վերադառնա, սակայն որոշակի օրհասական զանգված կարող է հայրենադարձվել: Առանց բնակչության թվի ավելացման՝ երկրի ապագան Սինանյանին վախեցնող և մշուշոտ է թվում: Պաշտոնյան հավաստիացրել է, որ անվտանգության հարցերը լուծելուց հետո հնարավոր կլինի լուծել բնակչության թվի ավելացման հարցը՝ հայրենադարձության միջոցով: Ըստ նրա՝ եկվորների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից են, այնուհետև Մերձավոր Արևելքից՝ Սիրիա, Լիբանան, Իրան, իսկ երրորդ խումբը՝ մնացած բոլոր երկրները:
Անցյալ տարվա արդյունքների մասին խոսելով՝ նա թվարկեց երիտասարդական ֆորումը և հանձնակատարի ծրագիրը. դրանցից արդեն կա 19-ը, վերջինը նշանակվել է դեկտեմբերին և ներկայացնում է Բրազիլիան: «Քայլ դեպի տուն» ծրագիրը նույնպես ամենապահանջվածներից մեկն է: Սինանյանը նշէլ է, որ ամառային ճամբարում եղել է 600 երեխա, հավելելով, որ ավելի շատ հետաքրքրված մարդիկ են եղել և պարզապես բավարար միջոցներ չեն եղել։
Իրենց ֆրանսիացի հայրենակիցների հետ նրանք անցկացրել են մշակութային ֆորում, որին մասնակցել են 250 ներկայացուցիչներ, որոնք քննարկել են մշակութային տարբեր հարցեր։






































