Ռեզա Փահլավին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասին

Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, հայտարարել է, որ պատրաստ է Իրան վերադառնալ «առաջին իսկ հնարավորության դեպքում»: Այս մասին նա ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված իր ուղերձում՝ Ֆոքս Նյուզ հեռուստաալիքի եթերում, փոխանցում է rbc.ru-ն։

Փահլավին ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը գիտի, որ Թրամփը «Բարաք Օբամայի և Ջո Բայդենի ճիշտ հակառակն է»։ Նրա խոսքով՝ իրանցիները «ոգևորված են այն հույսով», որ Թրամփը կպաշտպանի իրենց։

«Հուսանք, որ մենք կկարողանանք ընդմիշտ ամրապնդել այս ժառանգությունը՝ ազատագրելով Իրանը, որպեսզի միասին կարողանանք կրկին մեծ դարձնել Իրանը։ Ես պատրաստ եմ վերադառնալ Իրան առաջին իսկ հնարավորության դեպքում։
Ես արդեն պլանավորում եմ իր [վերադարձը] և անցումային թիմի աշխատանքը»,-ասել է Փահլավին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031