Ֆիլիպիններում աղբանոցի սողանքի հետևանքով զոհերի թիվն աճել է

Ֆիլիպինների Սեբու քաղաքի աղբանոցում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով «Manila Bulletin» թերթը, վիրավորվել է 12 մարդ, ենթադրաբար՝ ավելի քան 30 մարդ մնացել է աղբակույտի տակ։

Ավելի վաղ՝ հաղորդվել էր մեկ մարդու մահվան, 12 վիրավորի և 38-ի անհետ կորելու մասին Ֆիլիպինների Սեբու քաղաքի աղբանոցում սողանքի հետևանքով։

Աղբյուրի տեղեկությամբ՝ վիրավորները հոսպիտալացվել են, իսկ որոնողական-փրկարարական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են արդեն երեք օր։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031